Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Ատամները մգացնող 5 մթերք. med.news.am

Ատամները մգացնող 5 մթերք. med.news.am

Ատամների գույնը կախված է ո՛չ միայն Ձեր գեներից, այլ նաեւ՝ ապրելակերպից: Որոշ մթերքներ ու խմիչքներ կարող են ամրապնդել ատամների առողջությունը, որոշներն էլ՝ հակառակը, դրանք ավելի մուգ ու թույլ դարձնել:

Ձեզ ենք ներկայացնում 5 մթերք, որոնք վնասում են այն.

1. Ծխախոտ
Ծխախոտի մեջ պարունակող նիկոտինն ու խեժը ատամներին դեղին գույն են հաղորդում, ընդ որում՝ շատ արագ, եւ սպիտակեցնող ատամի մածուկները, որպես կանոն, չեն օգնում:

2. Գինի
Անխակ իր գույնից՝ գինին ազդում է ատամների գույնի վրա, քանի որ տանին է պարունակում, որոնք չորացնում են բերանը: Նույնիսկ սպիտակ գինին անվտանգ չէ ատամների համար: Իհարկե, նա գույն չունի, սակայն դրա կազմում կա թթու, որը վնասում է ատամներին եւ խթանում այլ մթերքների եւ խմիչքների ազդեցությունը:

3. Թեյ ու սուրճ
Ատամների էմալի վրայի շագանակագույն բծերը կարող են կուտակվել եւ զարգանալ սուրճի ու թեյի՝ հատկապես սեւ թեյի սիրահարների մոտ: Հատկանշական է, որ այնպիսի խմիչքներում, ինչպիսին են կանաչ, սպիտակ թեյն ու խոտաբույսերի թեյը, ավելի քիչ տանին են պարունակում, սակայն դրանք, միեւնույն է, բացասաբար են ազդում ատամների գույնի վրա:

4. Կոնֆետ
Տարատեսակ կոնֆետներն ու այլ տեսակի քաղցրավենիքն, անպայման, կներկի ատամները: Բացառություններ այստեղ չկան:

5. Հատապտուղներ
Հատապտուղները՝ հատկապես վառ գույնի (հաղարջ, բալ, եւ այլն), եւս ազդում են ատամների գույնի վրա: Իսկ ահա խնձորը, կանաչ խաղողն ու բանանը, ի տարբերություն հատապտուղների, չեն վնասի Ձեր ժպիտին:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.smileaswhiteas.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ